Մեդիաուրբաթյա նախագիծ
Դպրոց-պարտեզ
Նախագծի հեղինակ՝ Խաչատրյան Լուսինե
Մեդիաուրբաթը հաճելի և ուսումնական միջավայր է կրթահամալիրի բոլոր սովորողների և ուսուցիչներ համար : Այն կազմակերպվում է յուրաքանչյուր շաբաթվա ուրբաթ օրը: Յուրաքանչյուր անգամ մեդիաուրբաթի իրականացման պատասխանատու է նշանակվում դպրոցներից որևէ մեկը: Որպեսզի աշխատանքը լինի արդյունավետ և տեսանելի, պետք է կատարել մանրազնին կերպով և ջանասիրաբար և հաշվի առնել առաջին հերթին բանավոր խոսքը,տեքստի բովանդակությունը/արդյոք համապատասխանում է մեդիաուրբաթին, խաղարկային է ,թե ոչ, զվարճալի է, թե տխուր և այլն/, շարժումները, դերերի ճիշտ բաշխումը :
Նախագծի նպատակը
Ստեղծել մի խումբ մարդկանց համար այնպիսի մեդիամիջավայր, որը կապահովի և՛ ուսումնական, և՛ խաղարկային, և՛ ծիսական մթնոլորտը:
Խնդիրները
- Մեդիաուրբաթյա ներկայացումների նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքների նախապատրաստում / երաժշտության , բանաստեղծության կամ հեքիաթի ,պարային շարժումների, դերերի , հագուտի ճիշտ ընտրություն/: Խմբավարի օգնական , հագուստների ձևավորման համար օգնող խմբեր, / ծնողներ, տատիկներ , երկարացված օրվա ուսուցիչներ, դաստիարակներ և այլն /:
- Բանավոր խոսքի զարգացում/բառապաշարը հարստացնել նոր բառերով , արտահայտություններով, տրամադրությունը ենթադրող բառերով:
- Ինքնուրույն մտածողության և գործունեության դրսևորման զարգացում
- Ստեղծագործական կարողությունների և հմտությունների ձևավորում և զարգացում
Քայլերը
- Բանաստեղծության կամ հեքիաթի ընտրություն
- Երաժշտության և պարային շարժումների ընտրություն
- Դերաբաշխում
- Ներկայացման իրականացում
- Անդրադարձ ,ամփոփում ,գնահատում
Նախագիծն իր մեջ ներառում է
Մայրենի լեզու/ բանավոր խոսքի մշակում/
Երաժշտություն /Ճաշակի ձևավորում/
Ֆիզկուլտուրա / սովորողների առողջության ամրապնդում և ճիշտ կեցվածքի ձևավորում/
ՏՀՏ հմտություններ/ տեսախցիկների, ֆոտոխցիկների, ձայնագրիչների, կիրառում, ֆիլմերի պատրաստում/
Աշխատանքի ընթացքը
Սովորողները նախ ծանոթանում են մեդիաուրբաթյա ներկայացման նյութին: Այնուհետև դասավանդողի հետ միասին որոշում են երաժշտությունը, համապատասխան պարային շարժումները, հագուստը, կերպարին բնորոշ խաղերը, ինչպես նաև համարի ստեղծմանը օժանդակող խմբի կազմը:
Աշխատանքի կազմակերպում և իրականացում
Ցանկացած ներկայացման կազմակերպման արդյունավետությունը մեծ մասամբ կախված է բեմադրողի և մասնակիցների` աշխատանքի նկատամամբ հետևողականության և պատասխանատվության զգացումից: Շատ կարևոր նշանակություն ունեն ներկայացման կազմակերպման ձևը, ընթացքը, ավարտը: Առաջին հերթին պետք է հասկանալ, որ ցանկացած մեդիաուրբաթյա ներկայացում բազմապիսի հնարների հավաքածու չէ, այլ մի ամբողջական ներկայացում, որը պետք է ունենա հետաքրքիր սկիզբ. հանդիսատեսի հետաքրքրասիրությունը շարժելու և ուշադրությունը կենտրոնացնելու համար: Նախաբանի ճիշտ կազմակերպան շնորհիվ հանդիսատեսը մեծ հետաքրքրությամբ կսպասի ներկայացման ընթացքին և ավարտին: Ներկայացման ընթացքում մի գործողությունից մյուսին անցնելու գործընթացը պետք է լինի հասկանալի, զարմանալի, հնարավորինս թեթև, զվարճալի, ուրախ: Այս հանգամանքները հանդիսատեսի ուշադրությունը գրավելու գլխավոր գործոններն են: Անմասն չի մնում նաև բարձրաճաշակ երաժշտության ընտրությունը, քանի որ դա է ապահովում լսարանի բարձր տրամադրությունը: Կարևոր է նաև հագուստի ճիշտ ընտրությունը: Այն նպաստում է լսարանի ուշադրության կենտրոնացմանը: Հագուստը պետք է լինի դերերին համապատասխան, գունավոր, հետաքրքիր, արտասովոր, թեթև, որպեսզի չխանգարի ներկայացման ակտիվությանը:
Մեր դասարանն իր ցանկացած ներկայացում կազմակերպելիս, հաշվի է առնում վերը նշված բոլոր պահանջները` ներկայացման արդյունավետությունը, հանդիսատեսի հետաքրքրասիրությունը, տրամադրությունը ապահովելու համար : Յուրաքանչյուր մեդիաուրբաթյա ներկայացում կարող է ստեղծվել մեկ շաբաթվա, երկու օրվա , նույնիսկ մեկ օրվա ընթացքում` կախված ցուցաբերվող օգնությունից: Իսկ որակյալ համարներ ներկայացնելու համար, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել վերը նշված բոլոր գործոններին, որոնք նպաստում են մեդիաուրբաթյա ներկայացումների արագ և արդյունավետ կազմակերպմանն ու իրականացմանը :
Դերաբաշխում
Դերերը բաշխվում են` հաշվի առնելով սովորողների ստեղծագործական և երևակայական ունակությունները, ինքնուրույն մտածելու և կազմակերպելու կարողություններն ու հմտությունները:
Խմբավարի օգնական
Խմբավարի օգնական կարող է նշանակվել և՛ սովորողներից որևիցե մեկը, և՛ օգնող խումբը: Օգնականները կարող են լինել մեկը կամ մի քանիսը : Նրանք նկարահանում են նախապատրաստական աշխատանքները, փորձերը, մեդիաուրբաթյա ներկայացումները , իրենց մասնակցությունն են ցուցաբերում ֆիլմերի ստեղծմանն ու հրապարակմանը:
Ակնկալվող արդյունքներ
Ակնկալում ենք մեդիաուրբաթյա ներկայացումների մի ամբողջական փաթեթ, որը ենթադրվում է կնպաստի սովորողների բանավոր խոսքի զարգացմանը , երաժշտական ճաշակի և սովորողների շարժողական ընդունակությունների (արագաշարժություն, ուժ, դիմացկունություն, ճկունություն, ճարպկություն, կոորդինացիա, ցատկունակություն) մշակմանը և նպաստում են անձի մտավոր և ֆիզիկական աշխատունակության բարձրացմանը:
http://www.youtube.com/watch?v=kfzvNRhl1tQ&list=UURgb7KagDIqomFEzRKvCwYg&index=1