Մեդիաուրբաթը որպես հաճելի և պարտադիր ուսումնական աշխատանք

DSC01076        

Մեդիաուրբաթյա նախագիծ

Դպրոց-պարտեզ

Նախագծի հեղինակ՝   Խաչատրյան Լուսինե 

Մեդիաուրբաթը հաճելի և ուսումնական միջավայր է կրթահամալիրի բոլոր սովորողների և ուսուցիչներ համար : Այն կազմակերպվում է յուրաքանչյուր շաբաթվա ուրբաթ օրը: Յուրաքանչյուր անգամ մեդիաուրբաթի իրականացման պատասխանատու է նշանակվում դպրոցներից որևէ մեկը: Որպեսզի աշխատանքը լինի  արդյունավետ և տեսանելի,  պետք է կատարել  մանրազնին կերպով և ջանասիրաբար և հաշվի  առնել առաջին հերթին բանավոր խոսքը,տեքստի բովանդակությունը/արդյոք համապատասխանում է մեդիաուրբաթին, խաղարկային է ,թե ոչ, զվարճալի է, թե տխուր և այլն/, շարժումները, դերերի ճիշտ բաշխումը  :

 

Նախագծի նպատակը

Ստեղծել մի խումբ մարդկանց համար այնպիսի մեդիամիջավայր, որը կապահովի և՛ ուսումնական, և՛ խաղարկային, և՛ ծիսական մթնոլորտը:

 

Խնդիրները

  • Մեդիաուրբաթյա ներկայացումների նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքների նախապատրաստում / երաժշտության , բանաստեղծության կամ հեքիաթի ,պարային  շարժումների, դերերի , հագուտի ճիշտ ընտրություն/: Խմբավարի օգնական , հագուստների ձևավորման համար օգնող խմբեր, / ծնողներ, տատիկներ , երկարացված օրվա ուսուցիչներ, դաստիարակներ  և այլն /:
  • Բանավոր խոսքի զարգացում/բառապաշարը հարստացնել նոր բառերով , արտահայտություններով, տրամադրությունը ենթադրող բառերով:
  • Ինքնուրույն մտածողության և գործունեության դրսևորման զարգացում
  • Ստեղծագործական կարողությունների և հմտությունների ձևավորում և զարգացում

 

Քայլերը

  • Բանաստեղծության կամ հեքիաթի ընտրություն
  • Երաժշտության  և պարային շարժումների ընտրություն
  • Դերաբաշխում
  • Ներկայացման իրականացում
  • Անդրադարձ ,ամփոփում ,գնահատում

 

Նախագիծն  իր մեջ ներառում է

Մայրենի լեզու/ բանավոր խոսքի մշակում/

Երաժշտություն /Ճաշակի ձևավորում/

Ֆիզկուլտուրա / սովորողների առողջության ամրապնդում և ճիշտ կեցվածքի ձևավորում/

ՏՀՏ հմտություններ/ տեսախցիկների, ֆոտոխցիկների, ձայնագրիչների, կիրառում, ֆիլմերի պատրաստում/

 

Աշխատանքի ընթացքը

Սովորողները նախ ծանոթանում են մեդիաուրբաթյա ներկայացման նյութին: Այնուհետև դասավանդողի հետ միասին որոշում են երաժշտությունը, համապատասխան պարային շարժումները, հագուստը, կերպարին բնորոշ խաղերը, ինչպես նաև համարի ստեղծմանը օժանդակող խմբի կազմը:

 

Աշխատանքի  կազմակերպում և իրականացում

Ցանկացած ներկայացման կազմակերպման արդյունավետությունը մեծ մասամբ կախված է բեմադրողի և մասնակիցների` աշխատանքի նկատամամբ հետևողականության և պատասխանատվության զգացումից: Շատ կարևոր նշանակություն ունեն ներկայացման կազմակերպման ձևը, ընթացքը, ավարտը: Առաջին հերթին պետք է հասկանալ, որ ցանկացած մեդիաուրբաթյա ներկայացում բազմապիսի հնարների հավաքածու չէ, այլ մի ամբողջական ներկայացում, որը պետք է ունենա հետաքրքիր սկիզբ. հանդիսատեսի հետաքրքրասիրությունը շարժելու և ուշադրությունը կենտրոնացնելու համար: Նախաբանի ճիշտ կազմակերպան շնորհիվ հանդիսատեսը մեծ հետաքրքրությամբ  կսպասի ներկայացման ընթացքին և ավարտին: Ներկայացման ընթացքում մի գործողությունից մյուսին անցնելու գործընթացը պետք է լինի  հասկանալի,  զարմանալի, հնարավորինս թեթև, զվարճալի, ուրախ: Այս հանգամանքները հանդիսատեսի ուշադրությունը գրավելու գլխավոր գործոններն են: Անմասն չի մնում նաև բարձրաճաշակ երաժշտության ընտրությունը, քանի որ  դա է ապահովում լսարանի բարձր տրամադրությունը: Կարևոր է նաև  հագուստի ճիշտ ընտրությունը: Այն նպաստում է լսարանի ուշադրության կենտրոնացմանը: Հագուստը պետք է լինի դերերին համապատասխան, գունավոր, հետաքրքիր, արտասովոր, թեթև, որպեսզի չխանգարի ներկայացման ակտիվությանը:

Մեր դասարանն իր ցանկացած ներկայացում կազմակերպելիս, հաշվի է առնում վերը նշված բոլոր պահանջները`  ներկայացման արդյունավետությունը, հանդիսատեսի հետաքրքրասիրությունը,  տրամադրությունը  ապահովելու համար : Յուրաքանչյուր մեդիաուրբաթյա ներկայացում կարող է ստեղծվել մեկ շաբաթվա, երկու օրվա , նույնիսկ  մեկ օրվա ընթացքում` կախված ցուցաբերվող օգնությունից: Իսկ որակյալ համարներ ներկայացնելու  համար, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել վերը նշված բոլոր գործոններին, որոնք նպաստում են մեդիաուրբաթյա ներկայացումների արագ և արդյունավետ կազմակերպմանն ու իրականացմանը :

 

Դերաբաշխում

Դերերը բաշխվում  են`  հաշվի առնելով սովորողների  ստեղծագործական և երևակայական ունակությունները, ինքնուրույն մտածելու և կազմակերպելու  կարողություններն ու հմտությունները:

 

Խմբավարի  օգնական

Խմբավարի օգնական  կարող է նշանակվել և՛ սովորողներից որևիցե մեկը, և՛ օգնող խումբը: Օգնականները կարող են լինել մեկը կամ մի քանիսը : Նրանք նկարահանում են նախապատրաստական աշխատանքները, փորձերը, մեդիաուրբաթյա ներկայացումները , իրենց մասնակցությունն են ցուցաբերում ֆիլմերի ստեղծմանն ու  հրապարակմանը:

 

Ակնկալվող արդյունքներ

Ակնկալում ենք մեդիաուրբաթյա ներկայացումների մի ամբողջական փաթեթ, որը ենթադրվում է կնպաստի սովորողների բանավոր խոսքի զարգացմանը , երաժշտական ճաշակի և սովորողների շարժողական ընդունակությունների (արագաշարժություն, ուժ, դիմացկունություն, ճկունություն, ճարպկություն, կոորդինացիա, ցատկունակություն) մշակմանը և նպաստում են   անձի մտավոր և ֆիզիկական աշխատունակության բարձրացմանը:

http://b4.mskh.am/node/5792

http://b4.mskh.am/node/5012

http://b4.mskh.am/node/3960

http://www.youtube.com/watch?v=kfzvNRhl1tQ&list=UURgb7KagDIqomFEzRKvCwYg&index=1

http://b4.mskh.am/node/6158

Оставьте комментарий