Սակա՛լա-պակա՛լաrodari
Երկու փոքրիկ նստած էին իրենց բակում և խոսելու նոր լեզու էին հորինում: Իրենցից բացի ոչ մեկը այդ լեզուն չէր հասկանալու, ոչ մեկը աշխարհիս երեսին:

_Սակալա-պակալա,_ասաց մի տղան:

_Պակալա, պակալա, բրաֆ,_ասաց մյուս տղան: Եվ երկուսն էլ ծիծաղից թուլացան: Նրանցից ոչ հեռու՝ երկրորդ հարկի պատշգամբում նստած էր մի ծեր, բարի սինյոր և լրագիր էր կարդում: Դիմացի տան լուսամուտից էլ մի սովորական սինյորա էր նայում՝ո՛չ բարի, ո՛չ էլ չար:

_Ինչ հիմար են այս երեխաները -ասաց նա: Բայց բարի սինյորը չհամաձայնեց.

_Ի՜նչ եք ասում, ես այդպես չեմ կարծում,- ասաց նա:

_Բայց հո չեք կարող ասել, թե հասկանում եք նրանց բլբլոցը:

_Բա ո՜նց, – պատասխանեց բարի սինյորը,- իհարկե ամեն ինչ հասկանում եմ: Մեկն ասաց՝ «Լավ օր է այսօր», իսկ մյուսը նրան պատասխանեց. «Վաղն ավելի լավ օր կլինի» : Սինյորան քիթը կնճռոտեց, բայց ձայն չհանեց, որովհետև երեխաները նորից սկսեցին խոսել իրենց լեզվով.

_Մարասկի, բարաբասկի, պիմպարամոսկի,- ասաց մեկը:

_Բամբարամբամ, բասկի, կումպարասկի, բրու,-պատասխանեց

մյուսը: Եվ նրանք կրկին ծիծաղեցին:

_ Հը, հիմա էլ կասե՞ք՝ հասկացաք,-փնփնթաց սինյորը:

_Իհարկե, հասկացա,- ժպտալով ասաց ծեր սինյորը,-նրանցից մեկն ասաց. «Ինչ լավ է, որ մենք ապրում ենք աշխարհում»: Մյուսն էլ պատասխանեց. «Այո՛, աշխարհը հրաշալի է»:

_Բայց մի՞թե իսկապես այդպես հրաշալի է մեր աշխարհը,- զարմանում է սինյորան:

_Բամբար ամբամբասկի, բրաֆ, բրիֆ, բրուֆ,-պատասխանեց ծեր սինյորը: