Ամանորյա նախագիծ

DSC04709

Ամանորը

<<Հնդկաստանում>>

Ամանորը հայերիս  ամենասիրված տոներից է , և այդ տոնին բոլորը պատրաստվում են  երկար ու լրջորեն , քանի որ այն հարուստ է ավանդույթներով, սովորույթներով, կերակրատեսակներով: Սակայն, տարբեր երկրներում այն յուրովի են նշում , այդ իսկ պատճառով Դպրոց-պարտեզի 3.1 դասարանը որոշեց ներկայացնել  ոչ թե Հայաստանի , այլ Հնդկաստանի  Ամանորը` իր առանձնահատկություններով: Հետևաբար , այս նախագիծը  թույլ կտա  իրականացնել ուսումնական և կազմակերպչական աշխատանքներ:

 Նախագծի  նպատակը

Սովորողներին ծանոթացնել Հնդկաստանում իրականացվող ամանորյա տոնակատարության աշխատանքներինավանդույթներին, մշակույթին, կերակրատեսակներին:

Ինդիրները

 Բանավոր   խոսքի  զարգացում,

 Ստեղծագործ   մտածողության և երևակայության ձևավորում   և  դրա  առարկայացում,

Համագործակցության մեթոդի /միջառարկայական ինտեգրման հնարավորությունների/ կիրառում  :

Նախագծի  ընթացքը

1.      1. Որոնողական աշխատանքներ /յուրաքանչյուր սովորող պետք է տեղեկություններ հավաքի Հնդկաստանի մշակույթի և այդ երկրում իրականացվող ամանորյա տոնակատարության , կերակրատեսակների, հագուստների  մասին՝ օգտվելով տարբեր կայքերից, այնուհետև պետք է ամբողջացնի հավաքագրված տեղեկատվությունը և ներկայացնի ընկերներին/ :

2.      2.Հարցազրույցներ դպրոցում և դպրոցից դուրս.

Օրինակ՝

  • ·         Հնդկաստանում Ամանորը ո՞ր եղանակին  , ինչու՞ և ինչպե՞ս են նշում:
  • ·         Ի՞նչ առանձնահատկություն ունի այդ երկրի ամանորյա ծիսակատարությունը:
  • ·         Ինչպիսի՞ զարդարանք  են  կրում ամանորյա հնդկական հագուստները:
  • ·         Հնդկաստանում ի՞նչ ամանորյա կերակուրներ են պատրաստում և ինչպե՞ս:
  • ·         Որտե՞ղ են դիմավորում Ամանորը:
  • ·         Ինչպե՞ս են հանձնում ամանորյա նվերները երեխաներին և այլն:

3.Ամանորյա աշխատանքներ

  • ·         Անսովոր տոնածառ  հնդկական մոտիվներով,
  • ·         Ամանորյա բարեմաղթանքներ,հանելուկներ, շուտասելուկներ,
  • ·         Խոհանոցային աշխատանքներ,
  • ·         Հագուստների, գլխարկների , վզկապների ստեղծում,
  • ·         Դասարանի ձևավորում ,
  • ·         Հնդկական բանաստեղծություն, երաժշտություն-պար-թատրոն և այլն :

Այս աշխատանքների ընթացքում սովորողը պետք է օգտագործի տեսախցիկներ, ֆոտոխցիկներ, ձայնագրիչներ  և արդյունքը ամփոփի ֆիլմերի տեսքով:

Արդյունքում սովորողը հարստացնում է իր գիտելիքները հնդկական մշակույթի, ավանդույթների, կոնկրետ ամանորին վերաբերող սովորույթների, հնդկական ամանորյա խոհանոցի մասին, և կատարելագործում է մեդիահմտությունները:

Նախագծի ամփոփում՝

Ամանորը Հնդկաստանում

Խոսում ենք հնդկերեն…

Հաշվում ենք հնդկերեն …

Հնդկական երգ- պար

Հնդկական տոնածառ

Оставьте комментарий